Բաժիններ՝

Կանխվել է Չելյաբինսկից Հայաստան բազեներ բերելու փորձը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ին Չելյաբինսկի օդանավակայանում առգրավված երեք բազեյի արժեքը գնահատվում է մոտ 600.000 դոլար (34 միլիոն ռուբլի): Ուրալի տրանսպորտային դատախազությունը հայտարարել է, որ մաքսանենգության փաստով հարուցվել է քրեական գործ:

Ներկա դրությամբ կասկածյալները Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք փորձել են, առանց մաքսային վերահսկողություն անցնելու, Ռուսաստանից դուրս բերել Կարմիր գրքում գրանցված այդ թռչուններին: Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են:

Հանրահայտ անասնաբույժ Կարեն Դալաքյանը հայտարարել է, որ գիշերն իրեն զանգահարել են և հայտնել, որ օդանավակայանում առգրավվել են բազեներ՝ խնդրելով գալ օգնության:

Դալաքյանն ընդգծել է, որ թռչունները դժվարությամբ ուշքի են եկել, քանի որ նրանց քնաբեր են ներարկել և նրանք տուփի մեջ անցկացրել են մոտ երկու օր: Նրանց արդեն իսկ ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031