Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գազային հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Չարենցավան քաղաքի բնակիչ Կարեն Ա.-ն և հայտնել, որ 3-րդ թաղամասի 1-ին հանրակացարանում սպանել է ոմն Արթուրի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ հանրապետության ողջ տարածքում, բացառությամբ Ապարանի, առանց տեղումների եղանակ է:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
«Հակառակորդը հետ է շպրտվել: Ունի նաև կորուստներ»: Նա նաև նշել է, թե դեռևս հստակ չեն կարող ասել, թե քանի զոհ ունի հակառակորդը:
Քաղաքացի Լորիկ Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
«Այսօր մենք հիշում ենք ոչ միայն Արտակ Օհանյանին, այլ մեր բոլոր զոհված ազատամարտիկներին եւ հավերժ փառք տալիս նրանց: Եթե նրանք չլինեին, մենք չէինք ունենա այսօրվա հաջողությունները: Այս օրվա խորհուրդը նաև նրանց որակները մեր մատաղ սերնդին հաղորդելն է: Մեր մարտական ընկերների սխրանքը մեզ զրկել է սխալվելու իրավունքից և մենք պետք է անենք ամեն ինչ Հայաստանն առավել զարգացնելու ու զորացնելու համար։ Հուսով եմ, որ այսպիսի լսարանները կդառնան այն վայրը, որտեղ առավել կամրապնդվի հայ երիտասարդության ոգին ու հայրենասիրությունը»:
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ժամեր շարունակ պահանջում էին, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իջնի իրենց հետ հանդիպման և պատասխանի նախկին խոստումների չիրականացման և այժմ էլ աշխատանքից հեռացման ծանուցագրերի ու չվճարված աշխատավարձերի համար:
Արդյունքում` հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել, և հակառակորդը 5-7 զոհ է տվել:
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է անվանի քանդակագործ Լևոն Բեյբությանի արվեստանոց, որտեղ ծանոթացել է Կոմիտաս Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին:
Գորբաչովը կարծում է, որ ճիշտ է վարվել՝ 1991 թվականի դեկտեմբերին վայր դնելով իր լիազորությունները:
Ժամը 17։00-ի դրությամբ, ՀՀ առևտրային բանկերը դոլարը գնում էին միջինը 453 դրամով, վաճառում՝ 460.5 դրամով։ Եվրոն գնվում էր միջինը 553 դրամով, վաճառվում՝ 573 դրամով։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը 8.35 դրամ էր, վաճառքինը՝ 9 դրամ։
Իհարկե քննարկումներ կան, ձեզ մոտ էլ կան կողմեր և դեմեր, հնարավոր չէ, որ բոլորս կողմնակից լինենք Ռուսաստանին կամ Եվրամիությանը: Ընդհանրապես, բոլորս խոսում ենք շահավետության մասին, թե ինչ է տալիս դա Հայաստանին, և այդ մասին շատ երկար ենք խոսել: Դա անվտանգությունն է, տնտեսական խնդիրները, 300 հազարից ավելի հայերի աշխատանքը, որ այնտեղ աշխատում են»,- նշել է Արա Աբրահամյանը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնե րի շնորհիվ, դեկտեմբերի 6-ին, ժամը 18.15-ին, Րաֆֆու փողոցի թիվ 81 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Ավետիք Մ.-ն:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 8-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 456.63 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 455.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում իր դեմ սահմանված պատժամիջոցների օրինական լինելը և չի բանակցելու դրանց չեղյալ հայտարարման շուրջ:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-5-ը Սոչիում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ) 60-րդ նիստի և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13-րդ նիստի աշխատանքներին: ԱՊՀ ՄԾՂԽ 60-րդ նիստի ընթացքում ստորագրվել է 15 որոշում, քննարկվել են ապրանքների մաքսային արժեքի որոշման և հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, մտավոր սեփականության օբյեկտների փոխադրման նկատմամբ մաքսային հսկողության, էլեկտրոնային առևտրի, ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակում միասնական տարանցման համակարգի ստեղծման հնարավորության, ինչպես նաև Մաքսային միության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին նախնական իրազեկման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Մենք պետք է կարողանանք միասնական այնպես անել, որ մեր երիտասարդ սերունդը երկրաշարժի հետեւանքները չհիշի: Հիմնականն այն է, որ նոր Գյումրի վերածնվի:
«Տարիներ շարունակ այս շրջանն ապահովված չի եղել խմելու ջրով, և բնակիչները՝ հիմնականում տարեց մարդիկ, իրենց առօրյա կարիքները հոգալու նպատակով ստիպված են եղել մոտ 800 մետր ճանապարհ անցնել ջուր բերելու համար, – ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը` ավելացնելով, – Մեծապես գնահատում ենք, որ ԿԽՄԿ-ն ուսումնասիրեց մեր խնդիրները և հաջողությամբ իրականացրեց այս նախաձեռնությունը»։
Օլանդը կարճաժամկետ այցով Մոսկվա է ժամանել դեկտեմբերի 6-ին:
Լավրենտի Բարսեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-20:00-ն, Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդի/: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի – Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ` «Արևիկ» ցուցանակի մոտակայքում, տեղի ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Սիոնիստական վարչակարգը ձգտում է օգտագործել Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակը:
Ներկայումս ԱՊՀ երկրների անդրազգային վճարումների 55 տոկոսն իրականացվում է ռուբլով, 30 տոկոսը՝ դոլարով, 9 տոկոսը՝ եվրոյով, իսկ մնացյալ մասը՝ ԱՊՀ երկրների ազգային արժույթներով:
Սեմինարին մասնակցել են Լեհաստանի պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի, այդ թվում` առևտրային կազմակերպությունների, գյուղատնտեսության, էներգետիկայի, դեղագործության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտների շուրջ 30 լեհական ընկերությունների ներկայացուցիչներ:
Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան ունի ռուսական գազի կարիքը:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են դեկտեմբերի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, պահածոյացված խավիար ուտելու հետևանքով:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է Գյումրի: Ինչպես հրապարակել էինք, Ծառուկյանը սկզբում եղել է Ս. Ամենափրկիչ եկեղեցու բակում, մասնակցել է պսակադրության արարողության: