Բաժիններ՝

ԵՏՄ-ում ինտեգրվելը կօգնի նվազեցնել արտարժույթից առկա կախվածությունը. Մուրիչև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի հունվարի 1-ից Մաքսային միությանը փոխարինելու եկող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում ինտեգրումը մասնակից երկրներին կօգնի փոխադարձ առևտրի ժամանակ նվազեցնել դոլարից ու եվրոյից առկա կախվածությունը:

Այս մասին հայտարարել է Ռուսական արդյունաբերողների ու ձեռնարկատերերի փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը. «ԵՏՄ-ի շրջանակներում տնտեսական ինտեգրումը հնարավորություն կտա առևտրի ժամանակ փոխադարձ վճարումներ կատարելիս ձերբազատվել դոլար ու եվրո օգտագործելուց»:

Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը հայտարարել է, որ ներկայումս ԱՊՀ երկրների անդրազգային վճարումների 55 տոկոսն իրականացվում է ռուբլով, 30 տոկոսը՝ դոլարով, 9 տոկոսը՝ եվրոյով, իսկ մնացյալ մասը՝ ԱՊՀ երկրների ազգային արժույթներով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մուրիչևը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը մտադիր է դոլարից ու եվրոյից հրաժարվել մինչև 2025-2030 թվականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031