Բաժիններ՝

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Ստավրոպոլում ձերբակալել են Կենտրոնական Ասիայի երկրներից մեկից սերված քաղաքացու, որը պատրաստվում էր պայթյուն իրականացնել առևտրի կենտրոնում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնին։

ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածը հավատարմության երդում է տվել ահաբեկչական կառույցի պարագլխին և իր երդումը հաստատելու նպատակով մտադրվել ինքնաշեն պայթուցիկ սարք գործի դնել Ստավրոպոլի առևտրի կենտրոններից մեկում։ Նա հետախուզել է տարածքը, ուսումնասիրել մարդկանց առավել մեծ կուտակումների ժամանակը, ընտրել պայթուցիկ սարքը տեղադրելու վայրը, ձեռք բերել դրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները, քիմիական նյութերն ու վնասող տարրերը։ Ահաբեկչությունն իրականացնելուց հետո ծրագրել էր մեկնել Սիրիա և մտնել միջազգային ահաբեկչական կազմակերպության շարքերը։

«Իրականացված միջոցառումների արդյունքում նշված անձը ժամանակին հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից», – նշել են ԱԴԾ-ում։

Նրա բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ, ինչպես նաև կապի միջոցներ, որոնք պարունակել են կազմակերպչի կողմից ուղարկված հրահանգներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30