«Սերժ Սարգսյանը մեկ գիշերում չի որոշել». Արա Աբրահամյանը 1 տարուց ավել մասնակցել է քննարկումներին (տեսանյութ). 1in.am

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Ռուսաստանում բոլորն էլ շատ լավ են ընդունել Հայաստանի ԱԺ-ի վավերացրած՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին փաստաթուղթը: «Իհարկե քննարկումներ կան, ձեզ մոտ էլ կան կողմեր և դեմեր, հնարավոր չէ, որ բոլորս կողմնակից լինենք Ռուսաստանին կամ Եվրամիությանը: Ընդհանրապես, բոլորս խոսում ենք շահավետության մասին, թե ինչ է տալիս դա Հայաստանին, և այդ մասին շատ երկար ենք խոսել: Դա անվտանգությունն է, տնտեսական խնդիրները, 300 հազարից ավելի հայերի աշխատանքը, որ այնտեղ աշխատում են»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ նշել է Արա Աբրահամյանը:

Արա Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն արդյոք լարվա՞ծ են: Արա Աբրահամյանը չհամաձայնեց դրան. «Իմ հարաբերությունը Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ ա, այդպիսի բան չի եղել, ես նման բան չեմ լսել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031