Բժիշկների ցուցումով երեխային վիրահատություն է նշանակվել Գերմանիայում: Վիրահատության օրն արդեն պարզ է, իսկ անհրաժեշտ գումարի միայն կեսն է հավաքվել: Հայկիկն ու ես բոլոր բարի ու սրտակից մարդկանց աջակցությունն ենք ակնկալում այս ճակատագրական վիրահատության 30000 Եվրոն հավաքելու համար: Սպասելու ժամանակ չկա:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Դանիլո Աստորին նշել է, որ Ուրուգվայը մշտապես աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի հիմնախնդրին խաղաղ լուծում տրվի: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության, բարեկամական խմբերի դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:
Մոլդովայում Իշխան Զաքարյանն ու Սերաֆիմ Ուրեկյանը կստորագրեն համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է մեթոդական փոխադարձ աջակցություն, փորձի փոխանակում, ուսուցման և վերապատրաստման համատեղ ծրագրեր, ինչպես նաև համատեղ և զուգահեռ վերահսկողության անցկացում:
Այն հարցին, թե ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու դպքում Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը նշեց. «Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ մենք մեր ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունքը հանձնում ենք օտարին: Կարելի է ասել, որ Հայաստանը մտնում է դասական գաղութային վիճակի մեջ: Կորցնում ենք երեք հիմնական ուղղություններով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը՝ ռազմաքաղաքական անվտանգություն, տնտեսական անվտանգություն և արտաքին հարաբերություններ»:
«Ես կարծում եմ՝ երկրի խնդիրը ոչ թե «Ժառանգության» շանսերը կորցնելու խնդիրն է, այլ խնդիրը կայանում է իշխանության և մեծամասնության մեջ, որովհետև «Ժառանգությունը» իր շանսը կգտնի, կկորցնի, նորից կգտնի՝ դրանով ո՛չ Հայաստանը ճոճանակային դիվանագիտություն է իրականացնում, ո՛չ բյուջեն է թալանում, ո՛չ կոռուպցիան է զարգացնում«,- ասում է «Ժառանգության» փոխնախագահը:
Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գլխավոր բժիշկ Ռաֆայել Միքաելյանն ասում է, որ դեկտեմբերի 4-ին, քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին գրություն են ուղարկել, որպեսզի Ա.Հակոբյանին թույլատրվի 2 ժամով տանել կատե հետազոտման, որը պետք է իրականացվի քաղաքացիական հիվանդանոցում, սակայն, մինչ այժմ ՔԿ վարչության պետը թույլտվություն չի տվել:
Հուսով ենք, որ լուրջ ու պրագմատիկ մոտեցում կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ բոլոր հարցերի քննարկման հանդեպ:
Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը դեկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի փոխվաչապետ, էկոնոմիկայի նախարար Յանոշ Պիխոչինսկու հետ:
Կարծում եմ, որ Ադրբեջանը՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ, պետք է հարգանք ցուցաբերի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափորոշիչների նկատմամբ:
Թուրքիան NASA-ի բազայի նման հիմնելու է «տիեզերական քաղաք», որով և «տիեզերքի դռները» կբացվեն նրա առջև:
«Տարբեր քաղաքական ուժեր են, և տարբեր քաղաքական ուժերի առաջնորդների միջև համաձայնության հասնելը, այն էլ հայաստանյան իրականության պայմաններում, շատ դժվար գործընթաց է, բայց միայն այն, որ այս ընդդիմադիր քաղաքական ուժերը խորհրդարանական այսպիսի համագործակցություն են ցույց տվել հայկական իրականության պայմանաններում, կարելի է ասել՝ հերոսական մոտեցում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:
Գիտնականն իր այդ քայլը բացատրել է Ամազոնի արևադարձային անտառների ոչնչացման խնդրի վրա ուշադրություն հրավիրելով:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին գործարանի առջև՝ բողոքի հերթական ակցիան անցկացնելու համար։ Նրանց մոտ է դուրս եկել գործարանի ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը և կոչ արել մի քանի հոգով ներս մտնել, հանդիպել տնօրենների խորհրդի անդամների հետ։ Աշխատակիցները հրաժարվել են և որոշել են իրենց բողոքը շարունակել կառավարության շենքի առջև։
Հայաստանը չունի նպատակաուղղված արտաքին քաղաքականություն: Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ-ինանդամակցելու պայմանագրի մասին, նշեց, թե ակնհայտ է, որ Հայաստանին մեծ խնդիրներ են սպասվելու, ինչն այսօր իսկ արդեն տեսանելի է:
«Ռուսաստանի ոսկերչական սրահներում արդեն սկսել են վաճառել հնդկացորեն», կամ` «միաժամանակ չես կարող ունենալ և´ թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ և´ թանկարժեք նավթ». այս անեկդոտներն այսօրվա ասուլիսում մեջբերեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը`բնորոշելով Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը և անդրադառնալով Հայաստանի վրա դրա ազդեցությանը:
Այս մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի լսել՝ ինչպես է իր խնամի, վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին լրագրողներին ասել, որ իր կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության չի գնում։
Ուկրաինայում բազում պաշտոնյաներ ցանկանում են ունենալ վրացի տեղակալներ, որևէ ծառայության պետեր կամ խորհրդականներ:
Հեյգելը, ով ոչ վաղ անցյալում է հրաժարական ներկայացրել, վերջին անգամ Աֆղանստան է ժամանել երեկ:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
Ընդգծվում է, որ Թուրքիայի խորհրդարանում (ընդհանուր առմամբ այն ունի 550 պատգամավոր) օսմաներենին տիրապետում է միայն մեկ պատգամավոր:
«Դեկտեմբերի 7-9 այս հյուրանոցում իրականացնում էինք սեմինար: Ամսի 7-ի երեկոյան մեր գործընկերոջ 4 տարեկան երեխայի ջերմությունը միանգամից բարձրացավ ու մարմինը ցանով պատվեց: Որոշվեց երեխային անմիջապես տեղափոխել Երեւան: Հյուրանոցի աշխատակցին խնդրեցինք թույլ տալ ծնողի մեքենան մոտեցնել հյուրանոցի դռանը, որովհետեւ այս ցրտին ջերմող երեխային վտանգավոր կլինի բավականին հեռու կանգնած մեքենային հասցնելը:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 11.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի վերջնամասում՝ նորակառույց եկեղեցուն հարակից պուրակում (փոսի մեջ), հայտնաբերվել է անձը չպարզված միջին տարիքի տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռևս 14 տարի առաջ ԱՄՆ-ը գրեթե եռակի ավելին էր արտադրում, քան՝ Չինաստանը:
Քեմերոնը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:
Նա հավելել է, որ Իրաքը մինչև վերջ գնալու է «Իսլամական պետության» դեմ պայքարում և պատրաստ է այդ հարցում համագործակցել Իրանի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: