Չնայած ԵՄ-ի պատժամիջոցներին՝ Թուրքիան շարունակելու է համագործակցել Ռուսաստանի հետ. Յըլդըզ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չնայած Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին՝ Թուրքիան շարունակելու է համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նրա խոսքերով՝ ներկայումնս կան երկրներ, որոնք չնայած Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին՝ ապրանքներ են արտահանում այդ երկիր: Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան ունի ռուսական գազի կարիքը և Ռուսաստանի հանդեպ չի վարվելու այնպես, ինչպես որ եվրոպական երկրները:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ ԵՄ-ը փորձում է Թուրքիային համոզել, որ նա միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, որի հետ կապված էլ Թուրքիա են այցելում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին, ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը և հումանիտար օգնության ու ճգնաժամերի կարգավորման հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031