Ինչ գնով են վաճառվում դոլարն ու մյուս արժույթները
Rates.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 8-ին ժամը 17։00-ի դրությամբ, ՀՀ առևտրային բանկերը դոլարը գնում էին միջինը 453 դրամով, վաճառում՝ 460.5 դրամով։ Եվրոն գնվում էր միջինը 553 դրամով, վաճառվում՝ 573 դրամով։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը 8.35 դրամ էր, վաճառքինը՝ 9 դրամ։
Ավելացնենք նաև, որ դեկտեմբերի 8-ի համար ԿԲ-ն սահմանել է հետևյալ պաշտոնական փոխարժեքները՝ ԱՄՆ դոլար՝ 452.5 դրամ (+ 4.64), եվրո՝ 554.72 (+ 0.81), ռուբլի՝ 8.43 (+ 0.04)։