
Ոստիկանությունը՝ Չարենցավանում տեղի ունեցած սպանության մասին

Դեկտեմբերի 7-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Չարենցավան քաղաքի բնակիչ Կարեն Ա.-ն և հայտնել, որ 3-րդ թաղամասի 1-ին հանրակացարանում սպանել է ոմն Արթուրի:
Մեկնած օպերատիվ խումբը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 1975 թ. ծնված Արծրունի Իսրայելյանի դիակը` գլխի վնասվածքների հետքերով:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն