Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը… կանայք Հայոց աշխարհի, սթափվե՛ք. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է քաղբատարկյալ Արթուր Դանիելյանի լուսանկարը, ինչպես ինքն է գրում՝ խորհրդանշական, որպես խոսքի ազատության համար հետապնդվող, կալանքի տակ գտնվող, բայց Ազատությունը խորհրդանշող անձի, կից գրելով. «Անհապաղ ազատ արձակեք մարդկանց բանտերից կամ փոխեք նրանց խափանման միջոցները։ Սթափվե՛ք։ Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը։

Դուք ամենալավը գիտեք բանտային պայմաններն ու բուժսպասարկման ցածր որակը։ Ես սրան կավելացնեմ նաև կամայական վերաբերմունքը հիվանդ կամ հացադուլ անող կալանավորների, դատապարտյալների նկատմամբ։ Շուրջ 3 տասնամյակ այցելում եմ բանտեր։ Առաջին անգամ եղել եմ Նուբարաշենի բանտում լուսահոգի Ավետիք Իշխանյանի հետ 1998թ-ին։

Այցելել ենք ցմահ դատապարտյալներին։ Հիշում եմ, ինչ ծանր ապրումներ ունեցանք։ Մենք հայտնվել էինք դժոխքում։ Մեզ թվում էր այլևս երբեք չենք գա բանտ, բայց շարունակեցինք գնալ տասնամյակներ։ Ու հիմա ես չեմ ասի, թե շատ բան է փոխվել, եթե ինչ որ բան փոխվել է, ապա դա փոխել է ժամանակը։

Հիմա դուք ինչ էլ ասեք, արդարանալու փորձեր անեք, միևնույն է՝ դուք եք պատասխանատուները, որքան էլ որ ասեք մահերն ամենուր են, միևնույն է՝ ձեր պատասխանատվությունը շատ լավ գիտակցում եք։

Պետությունն ունի փակ համակարգերում, անազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության ուղղակի պարտավորություն։ Եվ այս անմարդկային բարքերը, «ձեզ բոլորիդ քցելու եմ ԿԿԲ-ի պադվալները», որ ձևավորել են այս իշխանությունները, մի օր ավարտվելու է և գալու է ձեր պատասխանատվության ժամանակը։

Ուզում եմ ընդգծել կարևոր մի բան, քրեակատարողական ոլորտի պատասխանատուները կանայք են՝ արդարադատության և առողջապահության նախարարները, մեղադրանքի պատասխանատուն ևս կին է։

Հայաստանն արձանագրեց մի նախադեպ, որով կասկածի տակ դրեց կանանց պաշտոնների նշանակումը։

Հատկապես, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առանձնացավ դաժանության աննախադեպ օրինակով երբ կալանքի տակ պահվող Արեգնազ Մանուկյանին թույլ չէին տալիս անգամ հեռախոսազրույց ունենալ անչափահաս երեխայի հետ։ Այնպես որ՝ կանայք Հայոց աշխարհի, սթափվե՛ք։

Խնդրում եմ զերծ մնալ վիրավորական որևէ խոսքից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30