
ՌԴ-ը մտահոգված է Սիրիայում Իսրայելի օդուժի ավիահարվածների մասին տեղեկատվության կապակցությամբ. ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան մտահոգված է Սիրիայում թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից ավիահարվածներ հասցնելու տեղեկատվության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Մոսկվայում խորը մտահոգությամբ են ընկալում իրադարձությունների այդ վտանգավոր իրադարձությունը, որի հանգամանքները պահանջում են պարզաբանումներ: Ամեն դեպքում կասկած չի հարուցում այն, որ ուժի կիրառումը միջպետական հարաբերություններում անընդունելի է և արժանի է սկզբունքային պախարակման:
Կարևոր է թույլ չտալ ապակայունացման հետագա հավելյալ ռիսկեր, առանց այն էլ Սիրիայում և ընդհանրապես Մերձավորր Արևելքում իրավիճակի չափազանց լարվածության»: Սրանից առաջ հաղորդցել էր, թե Իսրայելի օդուժն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում ու Լիբանանի հետ Սիրիայի սահմանին: