Բաժիններ՝

Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երկրորդ խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Նիդեռլանդների առաջատար գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ։

Երկրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում սպիտակներով առավելության է հասել նիդեռլանդցի գրոսմայստերի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Յորդեն վան Էնդրյու Հոնգի հետ։ Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Լևոն Արոնյանը ընդգրկված է A խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30