Իրանը վճռականորեն դատապարտում է Սիրիայում իսրայելական ավիահարվածները. ԱԳՆ

Իրանական  IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը վճռականորեն դատապարտում է Սիրիայում իսրայելական ոչ վաղ անցյալի ավիահարվածները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը:

Նա ՄԱԿ-ին կոչ է արել կանգնեցնել այդօրինակ խախտումները. «Սիոնիստական վարչակարգը ձգտում է օգտագործել Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակը»:

Իսրայելական ավիացիան Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ ռմբային հարվածներ է հասցրել երեկ: Դրա հետ կապված՝ Սիրիան միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031