
Գագիկ Ծառուկյան. Ծառուկյան Գագիկը ինչ-որ ասել է, միշտ իր խոսքի տերն է եղել (տեսանյութ). ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Ամենափրկիչ եկեղեցու բակում Գագիկ Ծառուկյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ 88-ի ավերիչ երկրաշարժի թողած հետքերին. «Սա վերք է, որը ոչ մի հայ չի կարող մոռանալ, այդ վերքը բաց է, մենք միայն պետք է կարողանանք շենացնել, զարգացնել Գյումրին, որ թեթեւացնենք այդ վերքը, բայց միեւնույն է, այդ վերքը միշտ բաց է մնալու: Մենք պետք է կարողանանք միասնական այնպես անել, որ մեր երիտասարդ սերունդը երկրաշարժի հետեւանքները չհիշի: Հիմնականն այն է, որ նոր Գյումրի վերածնվի:
Իհարկե, դա կլինի միայն այն դեպքում, երբ որ ասենք աշխատատեղերը չփակվեն, կրպակներն ու գործարանները չփակվեն, այլ բացվեն, արտագաղթը կանգ առնի, ու գնացածները հետ վերադառնան…»: Իսկ այս բոլորը, ԲՀԿ առաջնորդի խոսքերով, հնարավոր է, անհնարին ոչինչ չկա.
«Հարկավոր է ցանկանալ եւ միասնական, ազգովի այդ խնդիրը կարգավորել, աշխարհում չլուծվող խնդիր չկա»,- ասաց պարոն Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել: Ամեն դեպքում հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով Հովիկ Աբրահամյանն ի՞նչ ի նկատի ուներ՝ ասելով, որ Գ. Ծառուկյանը իշխանափոխության չի գնում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: