Մերձավոր Արևելքի վերադասավորման բանալին Թուրքիայի ձեռքում է. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում փոխվում է Վաշինգտոնի՝ անվտանգության երաշխավորի դերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա տարածաշրջանային վերադասավորման գործընթացում առանցքային դեր է վերապահել Թուրքիային, Իրաքին ու Սիրիային։

Բարաքի խոսքով՝ ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում վերահսկել տարածաշրջանը կամ լինել դրա միակ անվտանգության երաշխավորը։ Նա նշել է նաև, որ Հորմուզի նեղուցը դարձել է ճնշման միջոց, ինչն ընդգծում է տարածաշրջանի համար անվտանգության այլընտրանքային ծրագիր ունենալու անհրաժեշտությունը։

ԱՄՆ դեսպանը կոչ է արել ներդրումներ կատարել Իրաքի էներգետիկ ենթակառուցվածքներում՝ նշելով, որ երկրի նավթի արդյունահանման ծավալները կարող են հասնել օրական 10 մլն բարելի։ Այդ նպատակով նա կարևորել է նոր խողովակաշարերի կառուցումն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը։

Անդրադառնալով Իրաքի ներքին քաղաքականությանը՝ Բարաքը նշել է, որ ԱՄՆ-ն չի միջամտելու Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության հարաբերություններին։ Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի իրաքյան կողմերի միջև։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30