Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի թաքցնում Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնելու մտադրությունը. Ռյաբկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի թաքցնում Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնելու մտադրությունը.

«Մեզ որոշել են պատժել սկզբնական շրջանում Ղրիմի ու Սևաստոպոլի բնակիչների խաղաղ ու ազատ կամարտահայտման համար, իսկ ավելի ուշ որոշել են Ուկրաինայի հարավ-արևելքի հանդեպ մեր քաղաքականությունը կոշտ ձևով չընդունելու միջոցով ցույց տալ, որ Ռուսաստանը, ամերիկյան համոզմամբ, պետք է փոխի կուրսը Կիևի ու ընդհանրապես Ուկրաինայի հարավ-արևելքի հանդեպ քաղաքականությունը, շատ հարցերում վերանայի արտաքին քաղաքական հայեցակարգը:

Ռուսաստանին զսպելու հիմնական դերը վերապահվել է պատժամիջոցներին: Ռուսաստանին Ղրիմի ու Սևաստոպոլի վերամիավորման և Դոնբասի իրադարձությունների պատճառով ամերիկացիները ներկա դրությամբ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի 50 քաղաքացու, ինչպես նաև մեր 47 ընկերությունների ու բանկերի նկատմամբ:

Ընդ որում՝ ձևականորեն հայտարարում են, որ դրա նպատակն Ուկրաինայի հարցում մեր դիրքորոշումը փոխել հարկադրելն է, սակայն գործնականում չի թաքցվում սոցիալ-տնտեսական պայմանների ձևավորման առաջադրանքը՝ Ռուսաստանում իշխանափոխություն անելու համար»:

Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում իր դեմ սահմանված պատժամիջոցների օրինական լինելը և չի բանակցելու դրանց չեղյալ հայտարարման շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս