Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին , 17-ի գիշերն ժամանակ առ ժամանակ, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին և գիշերը, և ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 13-15-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3…+5 աստիճան։

