Բաժիններ՝

Կենտրոնական բանկը այսօր վաճառել է 6 միլիոն դոլար՝ 456.63 դրամ միջին փոխարժեքով

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 8-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 456.63 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 455.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԿԲ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտարարելով, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցովիրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։
Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս