Բաժիններ՝

Աշխատանքային ժամին Ս. Բալասանյանը, քաղաքապետարանի պաշտոնյաներն ու աշխատակիցները դիմավորում են ԲՀԿ առաջնորդին. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է Գյումրի: Ինչպես հրապարակել էինք, Ծառուկյանը սկզբում եղել է Ս. Ամենափրկիչ եկեղեցու բակում, մասնակցել է պսակադրության արարողության: Նրան ուղեկցում էին ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ պատասխանատու, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ Գյումրու քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ եւ բաժնի պետեր: Հարկ ենք համարում նշել, որ քաղաքապետարանի աշխատակիցները ԲՀԿ առաջնորդին դիմավորում էին հենց աշխատանքային ժամին:

Ինչպես հայտնի է, Սամվել Բալասանյանը գրեթե միշտ խուսափում է պատասխանել քաղաքական հարցերի ու դա պատճառաբանում է նրանով, որ քաղաքապետարանն ապաքաղաքական կառույց է, եւ որ քաղաքական հարցերը քննարկում են միայն աշխատանքային օրվա ավարտից հետո: Այսօր սակայն իր ղեկավարած կառույցի գրեթե բոլոր աշխատակիցները մասնակցում էին Գագիկ Ծառուկյանի հետ բոլոր հանդիպումներին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս