Բաժիններ՝

«Միստրալ»-ների ճակատագիրը կախված է Մինսկյան պայմանավորվածություններից. Օլանդ

Ֆրանսիական Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ մինսկյան համաձայնագրերի իրագործումը կդառնա ուկրաինական ճգանաժամից դուրս գալու ելքի սկիզբ ու Ֆրանսիայի կողմից Ռուսաստանին «Միստրալ» տիպի ուղղաթիռակրի փոխանցում:

Մոսկվայից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում Օլանդը հայտարարել է. «Սկսած այն պահից, երբ կկիրառվեն մինսկյան պայմանավորվածությունները, մենք կկանգնենք ճգանաժամից դուրս գալու ճանապարհին: Նավերի հատկացումը Մինսկն է և միայն Մինսկը»:

Օլանդը կարճաժամկետ այցով Մոսկվա է ժամանել դեկտեմբերի 6-ին և Ռուսաստանի նախագահի հետ հանդիպել է «Վնուկովո – 2» կառավարական օդանավակայանում: Օլանդը Ղազախստանից Փարիզ է վերադարձել Մոսկվայով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս