Շարունակվեց «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոնի» գործով դատական նիստը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 17-ին կհրապարակի «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոնի» գործով վճիռը:

Այսօր դատական նիստի ընթացքում «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասայանն ասաց, որ անվիճելի փաստ է, որ սկզբում պատասխանողը հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող իրենց ՝թվով 8 լրագրողական նյութերը վերարտադրելիս չի պահպանել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված պահանջները և հայցվոր լրատվամիջոցի նյութերի օգտագործման կանոնները:

Նրա խոսքով՝ դատական գործընթացի ընթացքում, նյութերը տեղադրելուց ամիսներ անց միայն պատասխանողը փոփոխել ու օրենքի պահանջներին է համապատասխանեցրել վերարտադրված նյութերը: Նրա խոսքով՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով սահմանված լրատվական նյութի օտագործման պահանջները խախտելու դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափը:

Նա ասաց, որ անդրադառնալով փոխհատուցման խնդրին՝ պատասխանող կողմի ներկայացուցիչներն այս գործի վրա տարածել են վնասի ընդհանուր կանոնը, սակայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի համապատասխան հոդվածի կետը բացառաություն է և չի կարող նույնանալ վնասի հատուցման ընդհանուր կանոնի հետ:

«Խոսել եմ օրենքի հեղինակների հետ, հատուցման վերաբերյալ իմ հայտնած կարծիքն ամբողջությամբ արտացոլում է իրենց կարծիքը: Ստացել եմ հստակ ազդակներ, որ եթե այս կարգավորման վրա տարածվի վնասի հատուցման ընդհանուր կանոնը, ապա կրկին հանդես են գալու օրենսդրական առաջարկությամբ, քանի որ խեղաթյուրվելու է օրենքի տրամաբանությունը»,- ասաց հայցվոր «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը: Ն

րա խոսքով՝ որպես փոխհատուցում պահանջում են 200 հազար դրամ, ինչպես նաև փաստաբանի ծախսը և պետական տուրքը:

«Սկիզբ մեդիա կենտրոնի» ներկայացուցիչն էլ ասաց, թե հայցվորը չհիմնավորեց, որ իրեն պատճառվել է հենց 200 հազար դրամի վնաս: Նրա խոսքով՝ վճռաբեկ դատարանի որոշումներից մեկից բխում է, որ հայցվորը պետք է ապացուցի վնասի առկայությունը և վնասի չափը: Նրա խոսքով՝ այդ փաստերը պետք է ապացուցվեն ոչ թե բանավոր խոսքով, այլ դատարան ներկայացված գրավոր ապացույցներով:

«Սկիզբ մեդիա կենտրոնի» ներկայացուցիչն ասաց նաև, որ հայցվորի կողմից դատարան է ներկայացվել պայմանագիր, որը կնքվել է «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի և Գրիշա Բալասանյանի միջև և Գրիշա Բալասայանը պարտավորվել է ընկերության շահերը ներկայացնել ոչ թե ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոնի», այլ ընդդեմ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի. նրա խոսքով՝ դրանք տարբեր կազմակերպություններ են:

Հետևաբար, ըստ պատասխանողի ներկայացուցչի, դատական ծախսերի մասով պահանջը ևս անհիմն է: Գրիշա Բալսանյանն էլ պարզաբանեց, որ սկզբում իրենք հայց ներկայացրել են «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի դեմ, հետագայում փոխարինել են պատասխանողին, և պայմանագրում լրացում չի կատարվել

 

Տեսանյութեր

Լրահոս