Բաժիններ՝

Ըստ կալանավորի՝ խոստովանություն կորզելու դիտավորությամբ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավորի հաղորդման` 2014 թվականի սեպտեմբերի 16-ին` ժամը 08-ի սահմաններում, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին, որտեղ ոստիկանները գողություն կատարելու վերաբերյալ խոստովանություն կորզելու դիտավորությամբ բռնություն են գործադրել իր նկատմամբ, նաև սպառնացել են, որ այդպիսի խոստովանություն չկատարելու դեպքում նրանք քրեական պատասխանատվության կենթարկեն նաև որդուն:

Ինքը հարկադրաբար համաձայնել է ոստիկանների նշված պահանջին և վերջիններիս ուղղորդմամբ խոստովանել է, թե, իբր, գողություն է կատարել:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն              

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031