Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի որոշ հատվածում կանգառն արգելված է
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության
ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:
Երթևեկությունը բաց է նաև երկու և ավելի տանող կամրջակներով շարժվող
տրանսպորտային միջոցների համար:
Ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի հարցերով ազգային գործակալության
տեղեկության` Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում կուտակված ձյան
պատճառով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է ընթանա անկանգ ռեժիմով, բացառապես ձնաբքերից պաշտպանող թունելներով:
Կցորդային և կիսակցորդային տրանսպորտային միջոցների, ինչպես նաև 30-ից
ավելի նստատեղերով ավտոբուսների երթևեկություննը իրականացվում է
միակողմանի` թունելների միջով:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Դարյալի կիրճ) ավտոմոբիլային ճանապարհի 134-135 կմ հատվածում կանգառ կատարելն արգելված է:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է ոստիկանության անմիջական
վերահսկողությամբ ու համակարգմամբ:
Մյուս հատվածներում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: