
«Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտից բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Ազատ Ս.-ին, որը դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն