Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը՝ դրամի անկման և գնաճի մասին. ԿԲ-ն տիրապետում է իրավիճակին (տեսանյութ)

«Մենք հետևում ենք գործընթացներին, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Ուզում եմ ասել, որ դա Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներում է և, եթե լինում են խոշոր տատանումներ դրամի փոխարժեքի հետ կապված, իրենք անպայման միջամտում են: Կառավարության համար կարևոր է, որպեսզի տնտեսության տարբեր ճյուղեր օգտվեն հնարավորություններից, և կարևոր է, որ գնաճը լինի իրատեսական»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով դրամի արժեզրկման և գնաճի մասին:

Նա հայտնեց, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջոցով մոնիտորինգ է անցկացվել, և տարվա կտրվածքով գնաճը կլինի 5%-ի սահմաններում. «Ես դա նորմալ եմ համարում: Ուղղակի պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, դա ուղղակի տարածաշրջանային տնտեսության վերուվարի պատճառներն են, որ բացասական ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա: Կարծես՝ մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունն է, բայց դե որոևէ խնդիր չկա: ԿԲ-ն տիրապետում է իրավիճակին և, ես կարծում եմ, որ առաջիկա օրերին կկանոնակարգվի: Խնդիրը միանշանակ մեր ուշադրության կենտրոնում է, կրկնում եմ, դա ԿԲ իրավասության շրջանակներում է, եթե լինում են նման խոշոր տատանումներ, իրենք անպայման արձագանքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031