Աղետից 26 տարի անց շատ եկեղեցիներ դեռ խոնարհված են (տեսանյութ)
Tsayg.am-ը գրում է. Խոնարհված եկեղեցիներից շատերը դեռ չեն վերականգնվել: 88-ի աղետից անցել է 26 տարի: Շիրակի մարզում, սակայն պատմաճարտարապետական հուշարձանները լիարժեք ուսումնասիրված չեն: Եկեղեցիների մի մասը հենց աղետի առաջին վայրկյաններին է հողին հավասարվել: Կան սակայն կառույցներ, որոնք փլուզվել են աղետին հաջորդած տարիներին՝ ինչպես հետցնցումներից, այնպես էլ նախկինում ունեցած վնասվածքներից: