
Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, ձյուն

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 4-6-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն, դեկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
Դեկտեմբերի 4-8-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Երևանի դեկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.40C (1976թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -9.10C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.60C: