Մարգարիտ Եսայան. Ռեալ-պոլիտիկը կարող է ուժգին հարվածել քթիդ, եթե դու ձև ես անում, թե չես նկատում իրեն
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ելույթը ԱԺ-ում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ.
«Երբ սկսեցինք քննարկել ԵՏՄ-ի պայմանագրին միանալու մասին հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ-ը բաժանվեց խմբերի.
ա) մի խումբն ուրախությամբ ընդունեց սա, քանի որ սերտ աշխատանքային , բարեկամական եւ այլ կապեր ունի ՌԴ-ի հետ եւ հասկացավ, որ կարելի է սպասել լավ լուրերի
բ) մյուս խումբը ոչ մի խոսք չասելով, կամ՝ ասելով, ընկալեց, որ մեր պետության համար այս որոշումը կարեւոր եւ ճիշտ որոշում է
գ) Հասակության մի խումբն էլ դժգոհեց, թե մեր անկախությունն ենք կորցնում եւ սրանից բխող այլ դժգոհություններ
դ) մի փոքրիկ խումբ երիտասարդներ էլ, որ ծնվել եւ մեծացել են անկախ Հայաստանում վտանգ տեսան եկան ԱԺ-ի մոտ եւ իրենց դիրքորոշումը հայտնեցին
ե) եղան նաեւ այլ խմբեր
Իսկ ամենաէականն այն է, որ մենք, հայերս մեր երկիրը սիրում ենք եւ ամեն ինչին մասնակից ենք եւ սրտացավ եւ սա է պատճառը, որ ամեն քայլի արձագանքում են հարազատաբար եւ մտահոգ քաղաքացու կեցվածքով:
Ես ողջունում եմ այս բոլոր խմբերի դիրքորոշումը, քանի որ հասկանում եմ, որ մարդիկ չեն կարող պասսիվ դիտորդ լինել:
Բայց ուզում եմ ասել երիտասարդներին եւ մտահոգներին՝ մենք մեր անկախությունը չենք զիջում ոչ մեկին, դրա համար թանկ գին ենք վճարել, մենք պարզապես դառնում ենք միության անդամ, որը մեզ տալու է էլ ավելի լայն հնարավորություններ, առավել անկախ լինել եւ ունենալ ուժեղ տնտեսություն, կայուն աշխատատեղեր եւ սրանից բխող բոլոր այլ հարցերի լուծում:
Մանավանդ, աշխարհում գրեթե չեք գտնի քիչ թե շատ կայացած պետություն, որը այս կամ այն կառույցի կազմում չի:
Այստեղ խոսվեց, որ ՌԴ-ում հայտարարվում է գոտիները ձգելու մասին, լավ, իսկ ինչու չասել, որ նույն ԵՄ անդամ շատ երկրներում այդ գոտիները վաղուց են ձգված, օրինակներ՝ խնդրեմ, Իսպանիան, Հունաստանը, Գերմանիայում , Մեծ Բրիտանիայում վերջին խմորումները եւ էլի կլինեն:
Մի կարճ էքսկուրս՝ մինչեւ 1994-ի այն օրը, երբ Ելցինի հետ ստորագրվեց հայտնի փաստաթղթերը: Հիշում եմ շատ պարզ, ես, ետծննդյան արձակուրդում գտնվող մայրիկս, լաց եղա, չհասկացա, ինչ է կատարվում, ուրեմն՝ իզու?ր էի անկախությանն ասել այո:
Սա, ի միջիալոց:
Ասելիք այն է, որ ես շատ հստակ հասկանում եմ այս հարցի բոլոր կողմ եւ դեմ կարծիքները եւ հասկանում են, թե ինչու է դեմը այսքան քիչ, եւ թե ինչու թեկուզ այս դահլիճում նստած խմբակցությունները իննսունիննը եւ ավելի տոկոսով կողմ են այն քայլին, որը կարողացավ իրականանալ երկրի նախագահի մեծ ջանքերի եւ աշխատանքի շնորհիվ:
Եթե ոմանք մտածում են, թե հեշտ ու սահուն է եղել այս ճանապարհը, չարաչար են սխալվում, սա եղել է դժվար եւ արժանապատիվ ճանապարհ եւ այսօր մենք հասել ենք այստեղ հենց ՀՀ նախագահի ջանքերի շնորհիվ; Իսկ ինչու չասել սա:
Ոչ մի միության կազմում չեն ընդունում անարժաններին, մեզ գնահատել են եւ եթե չեն էլ խոստովանում հրապարակավ, հասկանում են, որ իրենցից ամենահին քաղաքակրթությունը, մշակույթը եւ ամենա ճիշտ դեմոկրատիան հենց մենք ունենք՝ հայերս, ուստի եկեք մի քիչ հեռանանք սպառողի տրամաբանությունից եւ մտածենք, ոչ միայն այն մասին թե մեզ ինչ է տալու այս միությունը, թե ինչ է տալու դեռ կխոսեմ, այլ, թե մենք ինչ ենք տալու: Իսկ մենք իմ համոզմամբ, անկախ ամեն ինչից , լինելու ենք այս կառույցի լոկոմոտիվներից մեկը եւ ժողովրդավարության եւ ավելի քաղաքակիրթ արժեհամակարգի եւ նաեւ մշակութային կարողություններով:
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին խոսեցին-
Մեկ մեջբերում. Արգելքները միշտ էլ հառնում են մեր առաջ եւ որքան բարձր են մեր նպատակները, այնքան բարձր են արգելքները:
Հեղինակը Ֆրանց Կաֆկան է;
Առանց մեկնաբանության եմ թողնում եւ, վստահ եմ, դուք լսեցիք այն ինչը չասացի,
Այն, ինչը ասացի ու դուք արդեն գիտեք:
ՌԵԱԼ-ՊՈԼԻՏԻԿԻ մասին- Չարժե ծաղրել մի բան, որին ինքդ ես ձգտում, սա իմ այն գործընկերներին, ովքեր այս դահիճում փորձում էին անել այդ բանը:
Ռեալ-պոլիտիկը կարող է ուժգին հարվածել քթիդ, եթե դու ձեւ ես անում, թե չես նկատում իրեն: Այսպիսի դաժան բաներ:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին- Ճիշտ է իմ գործընկերը, ում կենսագրությունն ինձ համար շատ հարգելի է, այո, ազատությունը մեր սրտերում է, անկախությունը հոգու վիճակ է, եւ ոչ մի կառույց չի կարող մեզ հակառակում համոզել: Իսկ ինչու ենք ուզում համառորեն չնկատել կամ՝ լռել այն մասին, որ առանց ԵՏՄ մտնելու էլ մեր երկրի տնտեսությունն արդեն իսկ հստակ՝ գրեթե կեսով չափ, անմիջականորեն աշխատում է նույն ՌԴ-ի հետ:
Չգիտե՞իք, իհարկե գիտեք, ինչու գլուխներս թաքցնենք իբր էն կենդանուն ենք նման: Ախր նման չեք: Բայց դե հասկանում եմ, էս պահին ու էս հարցի քննարկումների ժամանակ պետք է խոսել այնպես ինչպես խոսում են քչերը,բա իրենց լսողները չեն ասի՝ բա քեռի Ջեկդ ո՞ւր էր:
Մենք որոշում ենք մտնել մի կառույց, որը մեզ կարող է տալ տնտեսական անկախություն, որը մեզ կարող է տալ շուկա, ոչ միայն մեր ապրանքները արտահանելու այլեւ՝ ներկրելու, որը մեզ կտա նոր աշխատատեղերի լայն հնարավորություն:
Վերջում՝ կարեւորը՝ կարող էր, չէ, այնպես լինել, որ այս նույն դահլիճում մենք քննարկեիք ԵՄ անդամակցության հարցը, դա նույնպես բավականին ռեալ էր:
Ես դույզն ինչ չեմ կասկածում, որ նույն ոգեւորվածությամբ քննարկումներ էին լինելու եւ նորից հնչելու էին դեմ կարծիքներ:
Իմ խորին համոզմամբ, պատճառներից մեկն այն է, որ մեր քաղաքական դաշտը շարունակ դեպի անցյալ է նայում, մինչդեռ մենք առաջարկում ենք միասին նայել նույն ուղղությամբ եւ նայել առաջ, դեպի ապագա»:
Հ.Գ. Ժամանակի սղության պատճառով Մ. Եսայանն ԱԺ-ում ամբողջությամբ չի հնչեցրել իր ելույթը: