Վրաստանը պետք է Ռուսաստանին ու Թուրքիային առաջարկի գազատարն անցկացնել իր տարածքով. Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն երկրի կառավարությանը կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային առաջարկել գազատարն անցկացնել Վրաստանի տարածքով:

Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հայտարարեց, որ Ռուսաստանը ներկայիս պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործումը` կապված ԵՄ-ի դիրքորոշման հետ, և որ փոխարենը Սև ծովի հատակով նոր գազատար կանցկացվի Ռուսաստանից դեպի Թուրքիա, որով ռուսակն գազը կհասցվի թուրք-հունական սահման:

Դրա հետ կապված` Բուրջանաձեն հայտարարել է. «Կառավարությանը կոչ եմ անում օգտվել պատմական այդ հնարավորությունից, ու Ռուսաստանին և Թուրքիային առաջարկել, որ գազատարն անցկացվի Վրաստանի տարածքով:

Դա էլ ավելի կմեծացնի Վրաստանի ռազմավարական նշանակությունը, այդ թվում նաև Եվրոպայի համար, կառաջացնի տնտեսական լուրջ առաջընթաց և որ ամենագլխավորն է` կամրապնդրի երկրի կայունությունը»:

Բուրջանաձեն վստահ է, որ տվյալ նախագծի իրագործումը կդառնա երկրում առկա լուրջ խնդիրների լուծման գրավականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031