ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն նամակ է ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվել մարտի 1-ի դեպքերի մեղավորների նկատմամբ և ի՞նչ փոխհատուցումներ են ստացել զոհվածների ընտանիքները: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քատուղար Արամ Մանուկյանը:
Մայրաքաղաքում տեղաց առաջին ձյունը, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում վարորդներից:
Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան:
Երեկ Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ տեղի ունեցած դանակահարության ընթացքում իրականում ոչ թե մեկ, այլ երկու անչափահաս է դանակահարվել:
Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մաքսային միության շրջանակներում:
Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված հանցագործության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգմավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ շուտով դադարեցվելու է ավանդական հեռուստահեռարձակումը և հաջորդ տարի հուլիսից անցում է կատարվելու թվային հեռարձակման, որի հետևանքով 14 հեռուստաընկերություններ կփակվեն, հարյուրավոր աշխատողներ կդառնան գործազուրկ ու կբռնեն արտագաղթի ճանապարհը: Նա առաջարկեց հետաձգել վերջնաժամկետը:
«Ինչ-որ մեկը շատ է առնում, քիչ է վաճառում, կամ ինչ-որ գործողություն են անում: Եթե ԿԲ երեկվա հայտարարությունը նայեք, կոչ են անում, որ սպեկուլյատիվ երևույթներից չօգտվեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը չէր կարող սպեկուլյատիվ երևույթները կանխատեսել:
Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ նամակի հեղինակը Աշոտ Միհրանի Զաքարյանն է, ով ունի քրեական հարուստ փորձ, թվարկեց նախկին դատվածությունները՝ ծեծ, ապօրինի ծառահատում, խարդախություն, վաշխառություն, ակցիզային դրոշմանիշերով ապրանքների առանց ակցիզի իրացում, կեղծ փաստաթղթեր. «Այս ցուցակը շատ երկար է, ես չեմ ուզում մինչև վերջ հրապարակել, վախենում եմ ժամանակս չհերիքի»:
Բանակցային նոր փուլը կարող է անցկացվել Վիեննայում կամ Օմանում:
ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել պահպանել մարդու հիմնարար իրավունքները: Փսակին այդ կերպ է մեկնաբանել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Թուրհան Քերիմովին ձերբակալելը: Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին հիշեցրել է նրա դատաիրավական համակարգի թերությունների ու ռասայական խտրականության մասին: 168.am-ի հարցին՝ նման դեպքերը կարծես հաճախակի են դառնում, արդյոք լարվա՞ծ են Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները, ադրբեջանագետ Սարգիս […]
«Ես հաստատ համոզված էի, որ Դուք ինձ կտաք այդ հարցերը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը:
Գաղափարական պլանում Աբդուլահ Օջալանն իսկական առաջնորդ, խարիզմատիկ լիդեր է:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 2-ին, ժամը 14.50-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Դավիթ Պ.-ին:
«Նախախորհրդարանը» չնայած որդեգրել է խաղաղ պայքարի ճանապարհը, սակայն իշխանության կողմից շարունակական ուժային մեթոդների կիրառման դեպքում կանցնի զինված պայքարի։
Հաղորդվում է, որ համայն աշխարհում ստրկության մեջ է գտնվում 36 միլիոն մարդ, որոնք հիմնականում բաժին են ընկնում Աֆրիկայի երկրներին, Ռուսաստանին ու Հնդկաստանին:
2006 թվականից ՀՀ-ում իրականացվում է ԽՍՀՄ բանկերում ավանդների վերադարձման ծրագիրը և մինչ օրս վճարվել է 10 մլրդ դրամ ավանդի փոխհատուցում: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ՕԵԿ հարցապնման շրջանակներում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հասան Ռոուհանին իր հերթին հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» երկաթուղային նոր միջանցքի բացումը պատմական իրադարձություն է, որի նշանակություն դժվար է գնահատել:
Իսլամականների հանդեպ Իրանի քաղաքականությունը չի ենթարկվել փոփոխությունների:
«Ոչ միայն պետք է չնսեմացնենք, այլև պետք է ոչ էլ ծայրահեղ ակնոցներով ներկայացնենք դե ֆակտո տնտեսական տարածքի դե յուրե գրանցումը: Ես այն քաղաքական ուժին եմ պատկանում, որի համար ավելի լավ կլիներ ոչ մի միության չանդամակցել»,- այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու նշեց, թե ստեղծված իրավիճակն այլ բան է թելադրում:
«Կայուն վատը շատ վատ բան է»,- հայտարարեց պատգամավորը՝ մատնանշելով 5 տարի որոշ ապրանքների մաքսադրույքների չփոփոխվելը: Նա շեշտեց, որ ՀՀ-ն կարող էր ավելի էժան գնոց գազ ստանալ. «Գազի ալընտրանքը կա մեր քթի տակ՝ իրանական գազը, որ ռուսների կողմից թույլ չտրվեց խողովակը մեծ անել: Իրանի հետ ազատ առևտրի նոր պայմանագրի կնքնելու դեպքում պետք է հարցնել միությանը, նոր անել: Դա ինքնիշխանության կորո՞ւստ է, թե՞ ոչ»:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.05-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի մի դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել 1997 թ. ծնված Տիգրան Գ.-ն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի» տանիքի թիթեղները քամու հետևանքով պոկվել են և ընկել են շենքի բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էլգուջա Խոկրիշվիլին երկրի ԱԳՆ-ի միջոցով նամակ է հղել Թուրքիայի ջրային պաշարների ու անտառտնտեսության նախարար Վեյսել Էրօղլուին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 03-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:
Անդրադառնալով 1994թ. տնտեսական հուշագրին՝ Հ.Բագրատյանը նշեց, որ այն ժամանակ ինքը մարդկանց նորմալ բացատրել է ու հասկացել են. «Ասել եմ՝ մենք չենք ստորագրում, փոխհատուցեք մեզ: Հիմա ասում եք ՝ եթե չստորագրենք, պետականությունը կկորցնենք, բայց ստորագրելով եք կորցնում: Չեք կարողանում իշխանությունը պահեք, տվեք մեզ: Եղեք պրոֆեսիոնալ»:
Գեներալը հայտարարել է, որ հենց ամերիկյան աջակցության շնորհիվ են իսլամականները կարողացել հասնել այդպիսի հաջողությունների:
2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը` շաբաթ օրերը:
Նրա խոսքերով` տվյալ ուղղությամբ ԱՄՆ-ի գործողությունները վերջին շրջանում սկսել են դրական արդյունքներ տալ, սակայն դեռ շատ անելիքներ կան:
Եվս 100 տնտեսագիտական նյութ կհարստացնի հայատառ Վիքիպեդիան։ Նախաձեռնությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն է։ Այդ հոդվածները, ինչպես նաև Առաջին ուսանողական ալիքն ու ուսանողական խորհրդի նոր կայքը (asue-sc.am) դեկտեմբերի 3-ին ներկայացվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ներկաները դիտեցին Առաջին ուսանողական ալիքի առաջին թողարկումը։ Նշենք, որ Առաջին ուսանողական ալիքը գործում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։