
Արթնացա, տեսա կողքս երկու մարդ վառվում է. վթարի մասին պատմում է փրկված ուղեւորը (տեսանյութ). news.am

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարից փրկված 17-ամյա Հովհաննես Չախոյանը դեպքի օրը Երեւանում ծրագրավորման դասընթացից վերադառնում էր եղել Գյումրի: Հովհաննես Չախոյանը NEWS.am-ին պատմեց, որ առաջին անգամ չէր, որ երթեւեկում էր վթարից պայթած «Գազելի» մահացած վարորդի հետ:
«Գյումրիի 4-րդ ուսումնարանում եմ սովորում՝ համակարգչային օպերատոր, Երևանում ծրագրավորման մասնավոր դասերի եմ գնում շաբաթ ու կիրակի օրերին՝ դասերից հետո: Վարորդին լավ գիտեմ, իրա հետ շատ եմ գնացել-եկել Լենինական: Շատ լավ, հանգիստ քշող էր»,-ասաց Հովհաննեսը:
Սովորության համաձայն՝ Հովհաննեսը ճանապարհին ականջակալներով երաժշտություն լսելիս է եղել, կիսաքուն, չի նկատել, թե ինչպես է բախումը եղել։
Մանրամասներն՝ այստեղ