
2015 թվականին Բելառուսի նախագահի պաշտոնի համար կպայքարի մոտ 15 թեկնածու. ԿԸՀ

BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները Բելառուսի վրա կարժենան 100 միլիարդ բելառուսական ռուբլի (մոտ 9.3 միլիոն դոլար):
Այս մասին հայտարարել է Բելառուսի ԿԸՀ-ի նախագահ Լիդիա Երմոշինան: Նա ընդգծել է, որ նախագահական ընտրություններից ավելի թանկ են արժենում ՏԻՄ ընտրությունները, որոնցում թեկնածուների թիվն ավելի մեծ է լինում:
ԿԸՀ-ի կանխատեսմամբ՝ առաջիկա նախագահական ընտրություններում կլինի մոտ 15 թեկնածու. «Ես չեմ կարծում, թե նրանց թիվը կլինի ավելի մեծ, քանի որ 100.000 ստորագրություն հավաքելու շեմը հաղթահարելը շատ ծանր է»: