Լենինգրադյան-Իսակով իրար միացնող նոր փողոցը Մոնթեի անունով անվանակոչելու քաղաքացիական նախաձեռնությանը պատասխանել է փոխքաղաքապետ պարոն Արեյանը
Լենինգրադյան-Իսակով իրար միացնող նոր փողոցը Մոնթեի անունով անվանակոչելու քաղաքացիական նախաձեռնությանը պատասխանել է փոխքաղաքապետ պարոն Արեյանը.
«Երևանի ավագանու 29.10.2014թ. նիստի հարց ու պատասխանի ժամանակ «Բարև Երևան»-ի կողմից հնչեցվեց այն հարցը, թե քաղաքացիական նախաձեռնություն է եղել Լենինգրադյան-Իսակով իրար միացնող նոր փողոցը անվանակոչել Մոնթեի անունով, ո՞րն է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումն այս առաջարկի վերաբերյալ:
Ներկայացնում եմ փոխքաղաքապետ պարոն Արեյանի պատասխանը, որը դրված է yerevan.am կայքում:
«Մոնթե Մելքոնյանի մասին որևէ բառ ավելացնել, ինչպես ինքը կա հայ ժողովրդի
գիտակցության մեջ, կարիք չկա։ Մեր ազգային հերոսն է, մեր հպարտությունն է, մեր
պարծանքն է, մեր հեռանկարն է` իր կերպարով։ Այսօր Մոնթե Մելքոնյանի անվամբ գործում է հանրակրթական դպրոց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Մաշտոցի 52 հասցեում` նախկին սփյուռքահայերի հյուրատան դիմաց, շատ գեղեցիկ հուշարձան է տեղադրված, խաչքար` Մոնթեի հիշատակին, վարչական շրջանի կողմից կա մշտական հոգածություն և խնամք։ «Հաղթանակ» զբոսայգում Մոնթեի կիսանդրին է դրված։
Ակնարկներս թող չթվա, որ այսքան արել ենք, հերիք է, ո´չ, անսպառ և միշտ հավիտենապես մեր հարգանքը պիտի մատուցենք Մոնթե Մելքոնյանի հանդեպ` երբեք չբավարարվելով, մեր հարգանքն ինչ-որ չափի մեջ դնելով, բայց ինչ վերաբերում է կոնկրետ փողոցին, կրկնում եմ. ամենևին քաղաքապետը և իր աշխատակազմի որևէ անձ չունի մտադրություն, թե Մոնթեն արժանի չէ, ներողություն, որ բավարար է եղածը, ո՛չ այդպես չէ։ Մեր հակումները, մեր տրամադրվածությունը, մեր գնահատականը շատ ավելին են, շատ ու շատ…
Մոնթեն շատ ավելիին է արժանի, բայց կոնկրետ Ձեր հարցը՝ այդ փողոցի հետ
կապված, երկու պարզաբանում, խնդրում եմ. ես թվարկեցի, որտեղ է խաչքարը, թվարկեցի, 16 որտեղ է կիսանդրին, թվարկեցի դպրոց, որը մոտ 600-700 աշակերտ ունի, դա նշանակում է 600 ընտանիք բազմապատկի միջին վիճակագրական թիվը 4-ով, այդքան մարդ ամեն օր հաղորդակից են հոգեպես, մտքով, աչքով Մոնթեի կերպարին, ավելին, ինչու եմ աչքով ասում, նաև որովհետև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախաձեռնությամբ այդտեղ տեղադրվել է նաև շատ գեղեցիկ կիսանդրի։ «Հաղթանակի» զբոսայգի այցելողը մշտապես ակնբախ հանդիպում է Մոնթեին` խաչքարի մոտով անցնելով:
Այսինքն՝ անվանակոչությունը նաև միտված է մեկ նպատակի` հասարակության շփումն այդ ամենին, հասարակության ընկալումն այդ ամենին: Այդ առումով, Իսակով-Լենինգրադյան փողոցի երկու հատվածները կառուցապատման ենթակա չեն, հասցե չեն ունենալու, մինչդեռ փողոցի անվանակոչությունը, անձնագրում այդ հասցեն նշելը մարդու հաղորդակցության խողովակ է այդ անունի, այդ կերպարի հետ։ Որտե՞ղ ես ապրում՝ այս ինչ փողոցում։
Դալմային հարող հատվածը չի կառուցապատվելու երբեք, սա համարվում է
անտառային ֆոնդի հող, Իսակովի պողոտայի կամրջի եզրից մինչև Լենինգրադյան փողոցին հարող նորակառույց ուղետարը, չի կառուցապատվելու։ Անտառային ֆոնդի հող է, մեկընդմիշտ հանձնված է այգեգործության համար, սա մեկ, այսինքն, այդտեղ հասցե չի լինելու։ Աջակողմյան հատվածը. բավականին հեռու ճանապարհից կա կառուցապատմանգոտի, որն իր հասցեով կտեղավորվի Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների տակ այնպես, ինչպես Լենինգրադյան փողոցի հատվածի կառուցապատված հատվածը կոտորակներով Լենինգրադյան է հասցեավորվում։ Այդ փողոցի վրա հասցեներ չեն լինելու, անձնագրով և անունով շփում, այդ մայրուղին դատարկ երկկողմանի չի հանգեցնելու Մոնթեի անունը հաղորդակից դարձնելու մարդկանց։
Երկրորդ հիմնավորումս. ճանապարհն ավարտված չէ։ Գլխավոր հատակագծով այդ
ճանապարհն ունի շարունակություն, այն պետք է Իսակովի կամրջից ունենա
շարունակություն Հրազդան կիրճ, վերականգնողական կենտրոնը որ կա, կիրճին առափնյա հատվածում, Երևանյան լճից վերև, դրան հարող հատվածով 100մ թռիչքով հատելու է Հրազդան կիրճը, անցնելու է դեպի Կոմիտասի անվան զբոսայգու ներքևի հատված, Կաշեգործների փողոցը հատելով՝ դուրս է գալիս Արշակունյաց փողոց՝ ձևավորելու ստորգետնյա նոր հանգույց և անցում։ Այդ դեպքում նոր ավարտական կլինի ամբողջ մայրուղին, որը գլխավոր հատակագծով այդպես էլ անվանված է շրջանցող մայրուղի, որի մեկ հատվածի անունը մենք դրեցինք պայմանականորեն Իսակով-Լենինգրադյան, մինչդեռ դա Աշտարակի խճուղի դուրս բերող ճանապարհի տրամաբանության մեջ է, շարունակություն կստանա, կստանա ավարտ։ Ահա մեր պատճառաբանությունը և հիմնավորումը, կրկնում ենք, բարոյական առումով որևէ բան չունենալով Մոնթե Մելքոնյան անվան հանդեպ, այսքանը։»
«Բարև Երևան»-ը ընդունեց այս հիմնավորումը»:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ