Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանն իր ատենախոսությունը գրել է տառասխալներով. aravot.am

Գորիսի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ընդդիմախոս Մարտին Զիլֆուղարյանը մարզպետի ատենախոսության միակ թերությունը համարում է տառասխալները: «Հրաշալի աշխատանք է ներկայացված 600 էջ: Դրական եմ գնահատել աշխատանքը, կային միայն տառասխալներ»,- Aravot.am-ին պատմել է Մարտին Զիլֆուղարյանը: Հարցին՝ դատարաններում Սուրիկ Խաչատրյանի շահերն եք պաշտպանում այդ հանգամանքը չխանգարե՞ց ատենախոսությունը օբյեկտիվ գնահատել, նա պատասխանել է, որ շահերի բախում կամ հակասություններ չեն եղել, այնպիսի աշխատանք էր, որ ով էլ նայի, դրական կգնահատի. «Սա այն դեպքը չէր, որ հենց այնպես ճառ ասեի, անցներ, իսկապես, լուրջ աշխատանք է: Աշխատանքի երկրորդ մասը նվիրված էր տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանք իրավաբանական հարցեր էին, որոնք ինձ վերաբերում էին ու այդ հարցերի մասին, ի դեպ, ոչ ոք չի խոսում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս