
Վաշինգտոնը կապ չունի Հոնգկոնգի բողոքի ակցիաների հետ. Օբամա

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ չունի Հոնգկոնգի բողոքի ակցիաների հետ. «Ես խոսել եմ ոչ երկիմաստ, երբ հայտարարել եմ, որ ԱՄՆ-ը չի աջակցում Հոնգկոնգի բողոքի ակցիաներին»:
Ավելի վաղ օտար ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ ամերիկյան մի շարք կազմակերպություններ աջակցում են Հոնգկոնգի բողոքի ակցիաների կազմակերպիչներին: