
ՄԱԿ ԱԽ-ի այսօրվա նիստում կքննարկվեն Ուկրաինայի վերջին զարգացումները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ն այսօր արտակարգ նիստ է գումարելու՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակ հետ: Այս մասին հայտարարել է նոյեմբերին ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Ավստրալիայի մշտական ներկայացուցչությունը:
Ավստրալիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ Չելսի Մարտինը հայտարարել է, որ երեկոյան կայանալիք նիստի ժամանակ քննարկվելու են Ուկրաինայի վերջին զարգացումները: Նա հաստատել է, որ նիստն անցկացվելու է բաց ձևով:
ՄԱԿ ԱԽ-ի 15 անդամներից բացի, նրանում ներկա գտնվելու հրավեր է ստացել ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը, ով արդեն հայտարարել է, որ Ռուսաստանը մասշտաբային ներխուժում է պատրաստում: