Լարված իրավիճակ Ֆինանսների նախարարության մոտ. մեծ թվով ոստիկաններ են ժամանում (տեսանյութ)
Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ ֆինանսների նախարարության մոտ: «Դեմ եմ» նախաձեռնության մի շարք անդամներ բողոքի ակցիա են իրականացնում նախարարության մոտ: Մասնակիցները նշում են, որ նամակ ունեն հանձնելու Ֆինանսների նախարարին և ՀՀ վարչապետին: Սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տալիս մոտենալ նախարարության շենքին:
Ակտիվիստներից մի քանիսը շրջանցելով ոստիկաններին, մոտեցան նախարարությանը, սակայն ոստիկանները հրելով նրանց հեռացնում են տարածքից: Այս պահին իրավիճակը լարված է. մեծ թվով ոստիկաններ են ժամանում Ֆինանսների նախարարության մոտ:
Ժամանել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը և փորձում են ակցիայի մասնակիցներից և ոստիկաններից պարզել, թե ինչու չեն թողնում նրանց մոտենալ նախարարության շենքին:
Մանրամասները՝ առաջիկայում:
Տեսանյութը՝ 1in.am-ի