Բաժիններ՝

Մեր նպատակը կիսանախագահական համակարգն է. Թուրքիայի իշխող կուսակցություն

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Օմեր Ֆարուք Օզը հայտարարել է, որ կուսակցության նպատակն է անցում կատարել կառավարման նոր համակարգի, քանի որ ներկայումս Թուրքիայում փաստացիորեն ձևավորվել է կիսանախագահական համակարգ:

Պատգամավորի խոսքերով՝ ԱԶԿ-ը մտադիր է այդ նպատակին հասնել ոչ թե վերևից քաղաքական հարվածներ հասցնելով, այլ՝ 2015 թվականին նշանակված խորհրդարանական ընտրությունների միջոցով: Ընդ որում, պլանավորված է կրճատել պատգամավորների թիվը, ինչի մասին իր առաջադրման ժամանակ հայտարարել է նաև ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նա կարծում է, որ նախագահական ուղիղ կառավարումը կարող է օգտակար լինել երկրի հետագա զարգացման համար: Օզը նաև պատասխանել է ընդդիմադիրների այն քննադատություններին, որոնք առնչվում են նախագահ Էրդողանի համար նոր նստավայր՝ Աք սարայ (Սպիտակ պալատ), կառուցելուն ու անհատական նոր ինքնաթիռ գնելուն:

Օզը հիշեցրել է, որ քաղաքական գործիչներից արտասահմանյան այցեր կատարելու համար անհատական ինքնաթիռից օգտվել է Թուրգութ Օզալը, ինչից հետո ստիպված են եղել ինքնաթիռներ վարձակալել, որի համար ծախսվել են բյուջետային միջոցներ: Օզն ընդգծել է, որ Թուրքիայի ֆինանսական վիճակը ներկայումս հնարավորություն է տալիս նախագահի համար գնել նոր ինքնաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս