
30 հոգի տեղափոխող ավտոբուսը Գյումրիում վթարի է ենթարկվել (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Եվս մեկ վթար է տեղի ունեցել Գյումրիում` այս անգամ ուղևորափոխադրումներ իրականացնող առաջին համարի ավտոբուսի մասնակցությամբ: Ժամը 17:30-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել կահույքով, դուրս է եկել Տերյան փողոց ու բախվել առաջին համարի ավտոբուսին: Վնասը, բարեբախտաբար, այս դեպքում միայն նյութական է: Թեև ավտոբուսում մոտ 30 ուղևոր է եղել, սակայն նրանցից ոչ մեկը չի տուժել: Վնասվել են միայն փոխադրամիջոցները: