Ֆրանսիացին հեծանիվով զարգացրել է 333 կմ/ժամ արագություն՝ հաղթելով Ferrari 430 Scuderia-ին (տեսանյութ)
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի հեծանվորդ Ֆրանսուա Գիսին արագության մրցույթում հաղթել է Ferrari 430 Scuderia-ին: Նա իր հեծանիվին ամրացրել է ռեակտիվ շարժիչ, ինչի շնորհիվ էլ իր հետևում է թողել մրցավազքերում մեծ հաջողություններ ունեցած Ferrari 430 Scuderia-ին:
2013 թվականին նա իր երկանիվ հեծանիվի վրա տեղադրել է ռեակտիվ շարժիչ և 6.7 վայրկյանում զարգացրել է 285 կմ/ժամ արագություն: Ներկայումս նա գերազանցել է սեփական ռեկորդը՝ զարգացնելով 333 կմ/ժամ արագություն, ինչն արել է ընդամենը 4.8 վայրկյանում՝ մեկնարկային գծից 250 մետր հեռանալուց հետո:
Հեծանվորդը մտադիր է հետագայում զարգացնել մինչև 400 կմ/ժամ արագություն: