
Խմբակային բռնաբարություն` Երևանում. «Փաստինֆո»

Նախօրեին 21-ամյա աղջիկն ահազանգել է, որ երկու օր առաջ Գաջի գործարանի մոտ բռնության է ենթարկվել մի քանի տղամարդու կողմից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` աղջիկը ծանոթ է եղել տղամարդկանցից մեկի հետ, ում հետ հանդիպել է ցերեկը` ժամը 13:30-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցի հրապարակի մոտ, ապա տղամարդը երեք ընկերների հետ աղջկան նստեցրել են «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան ու տարել Գաջի գործարանի մոտ գտնվող բաց դաշտ, որտեղ բռնության գործադրմամբ և դանակի սպառնալիքով տղամարդիկ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ:
Մանրամասներն՝ այստեղ