Բաժիններ՝

Արքայազն Չառլզն անմարդկային ու անիմաստ է համարել Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու պայթեցումը

Premier.org.uk կայքի փոխանցմամբ՝ Ուելսի արքայազն Չառլզը վերստին անդրադարձել է Իրաքում ու Սիրիայում քրիստոնյաներին սրտաճմլիկ կեղեքումների ենթարկելու խնդրին:

Այսօր նա այցելել է Լոնդոնում գտնվող հայկական Սուրբ Եղիշե եկեղեցի և հանդիպել է կրոնական համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանք աղոթել են այն մարդկանց համար, որոնց Մերձավոր Արևելքում տառապանքների են ենթարկում իրենց հավատքի համար:

Իր ելույթում Չառլզը նշել է. «Դա բառի բուն իմաստով սրտաճմլիկ է՝ իմանալ քրիստոնյաների ու եկեղեցիների վրա կատարված հարձակումների մասին, որտեղ նրանք հավաքվում են, ինչպես որ այս տարի ավելի վաղ անիմաստ ու անմարդկային ձևով ավերեցին Դեյր էզ Զորի եկեղեցին:

Իրաքի ու Սիրիայի սարսափելի ու սրտամորմոք իրադարձությունները հանգեցրին նրան, որ կրոնական ազատությունների ու հալածանքների թեման հայտնվեց աշխարհի լուրերի ավանգարդում:

Դա անթույլատրելի աղետ է, որ քրիստոնեությունը ներկայումս նման սպառնալիքի տակ է հայտնվել Մերձավոր Արևելքում՝ մի տարածաշրջանում, ուր քրիստոնյաներն ապրել են 2000 տարի և որտեղից 7-րդ դարում տարածվել է Իսլամը, և որտեղ տարբեր հավատք ունեցող մարդիկ խաղաղությամբ ապրել են դարերի ընթացքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս