
Որոշ մանկապարտեզներ ջեռուցվում են գազի վառարաններով կամ էլեկտրական սալիկներով (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներում ջեռուցման շրջանն արդեն սկսվել է: Նախադպրոցական հաստատությունների մի մասն է ապահովված ջեռուցման լոկալ համակարգով, իսկ մյուսներում այս տարի խաղասենյակները շարունակելու են ջեռուցվել գազի վառարաններով, էլեկտրական սալիկներով: Այս հաստատությունների միջանցքները, ավանդույթի համաձայն, դարձյալ չեն ջեռուցվում: Խաղասենյակներում օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է՝ 18-21: