Փորձանք՝ ցեխի տեսքով
asparez.am-ը գրում է. Սրանք հանրապետության երկրորդ քաղաքի գլխավոր փողոցներն են կամ թաղային նշանակության այն փողոցները, որոնք միանում են գլխավորներին: Տարվա անձրեւային եղանակներին գրեթե միշտ նույն տեսքով են՝ ցեխապատ, ցեխաշաղախ, ցեխակոլոլ, գորշ, անանցանելի: Պատկերը «Ջրմուղի» միջամտությամբ էլ ավելի այլանդակ է դարձել: Համընդհանուր ցեխն հարստացել է գետնի տակից դուրս եկած կավահողով: Բնականաբար, դրանից հետո փողոցները չեն ասֆալտապատվել (եթե ասֆալտապատվել են էլ, ապա՝ մասնակի ու աննշան), առավել եւս չեն մաքրվել կավային մնացորդներից, ու հիմա այդ փողոցներով քայլելը մեծ փորձություն է անցորդների համար:
Վերջին մի քանի տասնամյակում մեր հիշողություններով ընդամենը երկու թաղային նշանակության փողոց է հիմնանորոգվել Գյումրիում, Սպանդարյանը եւ Իսահակյանը: Առաջինը մեծ հանդիսավորությամբ բացվեց քաղաքի օրվա վերջին տոնին: Անշուշտ, քարուքանդ փողոցների ֆոնին դա մեծ իրադարձություն էր Գյումրու համար: Գուցե զավեշտ է, բայց փոխարենը մայրաքաղաքի ասֆալտապատ ու մաքուր փողոցներից ամեն տարի քերում-հանում են ասֆալտի՝ առանց այն էլ անվնաս շերտն ու մայրաքաղաքը վերակառուցողի ջանասիրությամբ նորը փռում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: