Կառավարությունը հավանություն է տվել 37 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014թ. սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրին, որի իրականացման համար տրամադրվելու է շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց՝ 25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետ, տոկոսադրույքը՝ տարեկան 2 տոկոս: Նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, վերակառուցել «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները: Ակնկալվում է ծրագիրն ավարտել 2019 թվականին: