
Իրանի դեսպան. Ես գոհ չեմ շփման գծում տիրող իրավիճակից. NEWS.am

Ես գոհ չեմ շփման գծում տիրող իրավիճակից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ մեկնաբանելով շփման գծում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ԼՂՀ-ի օդուժի ուղղաթիռի խոցման՝ օրերս տեղի ունեցած միջադեպը:
Դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով կկարգավորեն: «Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները եւ կհասնեն խնդրի լուծմանը առանց բանակների միջամտության: Այդ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով», – ասաց դեսպանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: