
Գյումրի հասնելու համար մարմաշենցին 150 դրամ չի վճարի (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Մի քանի ամիս է, ինչ Գյումրի-Մարմաշեն ուղղությունը սպասարկող երթուղին ուղևորափոխադրման վարձը 100 դրամից հասցրել է 150-ի: Տոմսի գնի բարձրացումը հարուցել է մարմաշենցիների դժգոհությունը: Ավելի քան մեկ տասնամյակ երթուղին սպասարկել է «Ասատրյանների ընտանիք»ՍՊԸ-ն: Արդեն 2014 թ-ի գարնանը ընկերությունը լուծարվել է և համապատասխան մրցույթում հաղթող է ճանաչվել»Մուշ Արմեն» ընկերությունը: Վերջինս մրցույթը շահել է 150 դրամ փոխադրավարձով: