Բաժիններ՝

Երեք անգամ մեծամասնականով ընտրված Գ. Մարգարյանը դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին. Tert.am

Երեք անգամ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր դարձած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանը դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

«Եթե ինձ հարցնում եք, ես 2003 թվականից երեք անգամ մեծամասնական ընտրական համակարգով դարձել եմ Ազգային ժողովի պատգամավոր, ես ո՞նց կարող եմ դեմ լինել մեծամասնական համակարգին, բայց կուսակցությունում շատերը գտնում են, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը ճիշտ է»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Գրիշա Մարգարյանը:

Գրիգորի Մարգարյանը հավելեց նաև, որ մենք շատ սիրում ենք գնալ այլ երկրների օրինակով ու առաջարկեց նայել, թե տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, նաև՝ Ղազախստանում ինչ մոդելներ են գործում:

«Ռուսաստանը մի քանի անգամ փոփոխություններ կատարեց, անցավ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց նորից պատրաստվում է վերադառնալ խառը համակարգին»,-նկատեց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս