Կոտայքի մարզում կառուցվող 16հա ջերմոցը արտադրանքի մեծ մասը կարտահանի ՌԴ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը «Պրոգրես ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է  մինչև 2017թ. նոյեմբերի 3-ը: Ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է 16 հա ջերմոցային տնտեսություն՝ այդ նպատակով ներդնելով շուրջ 7.8 մլրդ դրամ: Եվրոպական  սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 170 աշխատատեղ՝ 135-145 հազար դրամ միջին աշխատավարձով:

Տեսանյութեր

Լրահոս