Բաժիններ՝

Ոստիկանությունը արգելեց եռյակին բեմահարթակ տեղադրել. aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ին՝ երեկոյան՝ հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքին ընդառաջ, եռյակը ցանկացել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի  թատրոնի բակում տեղադրել բեմահարթակ եւ անհրաժեշտ բոլոր պարագաները, սակայն ոստիկանության ներկայացուցիչները արգելել էին նրանց տեղադրել բեմահարթակը, քանի որ վերջիններս հայտարարագրում չէին նշել այդ մասին:

Այնուհետեւ ներկաներին միացել են Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, Վահան Բաբայանը: Նրանք նշում էին, որ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում անցկացրած իրենց հանրահավաքների ընթացքում նման խնդրի երբեւէ չեն հանդիպել: Քիչ անց հավաքվածներին մոտեցավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը: Նաիրա Զոհրաբյանը իրենց ներկայացրեց կատարվածը՝ նշելով, որ հանրահավաքի անցկացումը իրենից ենթադրում է ունենալ նաեւ բեմահարթակ: 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031